ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Ռիչարդ Միլս. «Կոնտուր Գլոբալի» և «Լիդիանի» ընդհանուր ներդրումները կկազմեն կես միլիարդ դոլար

Ռիչարդ Միլս. «Կոնտուր Գլոբալի» և «Լիդիանի» ընդհանուր ներդրումները կկազմեն կես միլիարդ դոլար
01.02.2017 | 23:28

Ամերիկյան «Կոնտուր Գլոբալ» ընկերությունը առաջիկա մի քանի տարիներին պլանավորում է ներդնել 70 միլիոն դոլար Որոտանի հիդրոկասկադ և ստեղծել մոտ 150 աշխատատեղ՝ ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը Հայ-ամերիկյան առևտրային պալատի և ՀՀ կառավարության ներկայացուցիչների առաջ ելույթում:

Նրա խոսքով, ԱՄՆ-ին առնչվող մեկ այլ ընկերություն՝ «Լիդիան Ինթերնեյշընլը», 2016-2018-ին Ամուլսարի հանքավայրի շինարարական աշխատանքներին կուղղի մոտ 370 միլիոն դոլար: «Այդ աշխատանքների եռուն շրջանում մինչև 1300 աշխատատեղեր կլինեն, իսկ ուղղակիորեն «Լիդիան Հայաստան» ընկերությունում հանքավայրի շահագործման 10 տարիների ընթացքում կաշխատի 700 հոգի»,- նշեց դեսպանը: Նա ասաց, որ առաջիկա մի քանի տարիներին «Կոնտուր Գլոբալի» և «Լիդիանի» ներդրումները կկազմեն կես միլիարդ դոլար:

Դիտվել է՝ 589

Մեկնաբանություններ